Ընդհանուր դրույթներ
1.1. Այս կանոնակարգը սահմանում է հյուրանոցի տարածքում գտնվելու, ծառայություններից օգտվելու և պահվածքի հիմնական կանոնները։
1.2. Հյուրանոցի տարածք մուտք գործելով՝ հյուրերը հաստատում են, որ ծանոթ են կանոնակարգին և պարտավորվում են հետևել դրան։
Գրանցում և դուրս գրում
2.1. Մուտք (check-in)՝ ժամը 14:00-ից սկսած։
2.2. Դուրս գրել (check-out)՝ մինչև ժամը 12:00։
2.3. Ուշ դուրս գրվելու դեպքում կարող են կիրառվել հավելյալ վճարներ՝ ըստ հյուրանոցի գների քաղաքականության։
2.4. Գրանցման պահին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Վճարման կարգ
3.1. Վճարումը կատարվում է կանխիկ, բանկային քարտով կամ նախօրոք բանկային փոխանցմամբ։
3.2. Ամրագրման չեղարկման պայմանները ներկայացվում են ամրագրման պահին։
Հյուրի պարտավորություններ
4.1. Հյուրերը պարտավոր են պահպանել մաքրություն, հարգել հյուրանոցի գույքը և անձնակազմը։
4.2. Արգելվում է՝ Ծխել չթույլատրվող տարածքներում Բարձր ձայնային աղմուկ առաջացնել գիշերային ժամերին (22:00–08:00) Օտար անձանց բնակեցնել առանց հյուրանոցի վարչության համաձայնության
4.3. Հյուրն ամբողջությամբ պատասխանատու է հյուրանոցին պատճառված վնասի համար։
Անվտանգություն
5.1. Խնդրում ենք դռները փակ պահել և պահպանել բանալիները։
5.2. Հյուրանոցը պատասխանատու չէ անձնական արժեքավոր իրերի կորստի դեպքում, եթե դրանք չեն հանձվել պահուստային պահպանման։