Մեր մասին
ՋԵՐՄՈՒԿ ՀՈԹԵԼ և ՍՊԱ հյուրանոցա-առողջարանային համալիրը հիմնադրվել է 2019 թվականին և արդեն դարձել է հյուրերի կողմից սիրված վայր:Հյուրանոցն աշխատում է All inclusive համակարգով: Ուղեգրի արժեքը ներառում է...
ՋԵՐՄՈՒԿ ՀՈԹԵԼ և ՍՊԱ հյուրանոցա-առողջարանային համալիրը հիմնադրվել է 2019 թվականին և արդեն դարձել է հյուրերի կողմից սիրված վայր:Հյուրանոցն աշխատում է All inclusive համակարգով: Ուղեգրի արժեքը ներառում է...
Ջերմուկ Հոթել և ՍՊԱ հյուրանոցում հանգիստը իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:Ջերմուկի առողջարար միջավայրում ձեզ է սպասում բուժական և սպա ծառայությունների լայն ընտրանի, որոնք միավորում են ժամանակակից մեթոդները և բնական ռեսուրսների բուժիչ ուժը։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետների թիմն առաջարկում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով ձեր առողջական կարիքներն ու նպատակները։Չափազանցված չէ ասել, որ այստեղ ամեն քայլում դուք զգում եք հոգատար վերաբերմունքը՝ լինի դա հանքային լոգանք, մերսում, ֆիզիոթերապիա թե շնչառական թերապիա։ Մեր ծառայությունները նպաստում են ոչ միայն ֆիզիկական առողջացմանը, այլև հոգեկան հանգստության և էներգիայի վերականգնման։Առաջարկելով ավելի քան 50 և ավելի բուժական պրոցեդուրանները մեր բուժարանը հանդիսանում է տարածաշրջանում եզակի ու առաջատարը։
Ջերմուկը Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է, գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա:
Արփա գետի կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի: Այս բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ:
Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը հայտնի են եղել դեռ վաղուց՝ օգտագործվելով ե՛ւ հասարակ ժողովրդի, ե՛ւ Սյունաց իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման համար:
Ջերմուկ քաղաքում այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերը մատակարարվում են մի քանի ծորակներով` ջրի ջերմաստիճանը տատանելով 30°-ից մինչև 50°:
Չնայած քաղաքն ունի հարուստ պատմական անցյալ, ներկայիս քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։
Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը։
Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։
Իշխանը շուտով իմանալում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը։ Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Առողջարանային քաղաքի այցեքարտը հանքային ջրի ըմպելասրահն է, որը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում: Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով սյունազարդ այս կառույցը դարձել է Ջերմուկ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշերից մեկը: Ըմպելասրահում հոսում են 5 տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր՝ 30°C-ից մինչև 53°C:
Ըմպելասրահը գտնվում է քաղաքի լճակի հարևանությամբ, որտեղ լողացող լաստի վրա կարելի է հիանալ շրջակա գեղատեսիլ բնապատկերներով և վայելել անկրկնելի հանգիստ:
Ջերմուկ այցելությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քաղաքի հարուստ մշակույթը և բնությունը, ինչպես նաև օգտվելու առողջարանային բուժիչ ջրերի առավելություններից: