ՋԵՐՄՈՒԿ ՀՈԹԵԼ և ՍՊԱ հյուրանոցա-առողջարանային համալիրը հիմնադրվել է 2019 թվականին և արդեն դարձել է հյուրերի կողմից սիրված վայր:
Հյուրանոցն աշխատում է All inclusive համակարգով: Ուղեգրի արժեքը ներառում է բուժական պրոցեդուրաների մեծամասնությունը, որը որոշվում է ըստ ձեր ունեցած ցուցումների և հակացուցումների: Մեր հյուրերի համար երեքանգամյա սնունդը մատուցվում է շվեդական սեղան համակարգով:
Մենք առաջարկում ենք բազմատեսակ առաջին և երկրորդ ճաշատեսակներ, ըմպելիքներ, թխվածք, մրգեր: Ժամանցային ծրագիրը, կայանատեղին, մանկական սենյակի ծառայությունները, լողավազանը, մարզասենյակը, ջակուզին, ֆինական սաունան հյուրերին տրամադրվում են առանց հավելյալ վճարի:
Ջերմուկ Հոթել և ՍՊԱ հյուրանցի հյուրերի համար գործում է ժամանակակից բժշկական կենտրոն, որը հյուրերին տրամադրում է բուժական պրոցեդուրաների համալիր փաթեթ:
Հյուրանոցը տեղակայված է կուրորտային Ջերմուկ քաղաքի գողտրիկ հատվածում, հայտնի հանքային ջրերի ըմպելասրահից 700 մետր հեռավորության վրա: Ջերմուկ հոթել և ՍՊԱ-ն իր հյուրերին հանգստի անցկացման, սանատոր-կուրորտային բուժման մի քանի տարբերակներ է առաջարկում, ինչպես նաև տարբեր ուղղություններով էքսկուրսիաներ դեպի տարածաշրջանի հանրահայտ տեսարժան վայրերը:
Մենք ամեն հյուրի համար անհատական մոտեցում ենք ցուցաբերում և կարող ենք առաջարկել ՛՛Լյուքս՛՛ կարգի հանգստի և առողջության վերականգնման լավագույն պայմանները:
Մենք երաշխավորում ենք բարձրակարգ սերվիս և հաճելի հիշողություններ մեզ մոտ անցկացված հանգստի մասին: