Ձեր երեխաները կգտնվեն մեր հոգատար դաստիարակի խնամքի տակ, մինչ դուք զբաղված եք բուժումներով:
Մանկական սենյակում նրանց սպասում են հետաքրքիր խաղեր, գրքեր, նկարազարդ ալբոմներ և զարգացնող պարապմունքներ մեր փորձառու դաստիարակի կողմից:
Երեխաների համար կազմակերպվում են ֆիլմերի, մուլտֆիլմերի ցուցադրություններ, զբոսանքներ, ցերեկույթներ, տոնական միջոցառումներ:
Մեր մանկական սենյակում ստեղծված են հրաշալի պայմաններ երեխաների երևակայության և ստեղծագործական ունակությունների զարգացման համար: